Ռաֆիկ Բալբաբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալբաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 14, 1949 (75 տարեկան) | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռաֆիկ Հովհաննեսի Բալբաբյան (ռուս.՝ Рафик Оганесович Балбабян, մայիսի 14, 1949,) խորհրդահայ ֆուտբոլիստ, ղազախական Կոստանայ քաղաքի «Տոբոլ» ֆուտբոլային ակումբի մարզիչ։
Ֆուտբոլային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռաֆիկ Բալբաբյանի պրոֆեսիոնալ կարիերան որպես կիսապաշտպան սկսվել է «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբից։ Խաղացել է նաև Սումգայիթի (Ադրբեջան) «Պոլար» (հետագայում՝ «Խազար») և Նուկուսի (Ուզբեկստան) «Ամուդարյա» (հետագայում՝ «Արալ») ֆուտբոլային ակումբներում[1]։ 1974 թվականին կոստանայացի մարզիչ Գենադի Մակարենկոյի խնդրանքով Ռաֆիկ Բալբաբյանը երկու երիտասարդ ֆուտբոլիստների հետ տեղափոխվում է Կոստանայ՝ երկրորդ խմբում հանդես եկող «Բուրեվեստնիկ» ուսանողական թիմին մարզելու նպատակով։ Նրանց շնորհիվ թիմը մեծ հաջողություններ է ունենում։ 1978 թվականին Բալբաբյանը ավարտում է Կոստանայի մանկավարժական ինստիտուտը և որոշ ժամանակով մեկնում Բաքու։ Մոտ 1980 թվականին վերադառնում է Կոստանայի մարզ։ Լիսակովսկում քաղաքի ձևավորող ձեռնարկության թիմում եղել մարզիչ-ֆուտբոլիստ։ Թիմը նրա ղեկավարման տարիներին եղել է Ղազախական ԽՍՀ-ի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների թիմերի չեմպիոն։ 1981 թվականին նորից է վերադարձել «Բուրեվեստնիկ» և խաղացել այդ թիմի կազմում։
Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1983 թվականին Ռաֆիկ Բալբաբյանը ավարտել է իր ֆուտբոլային կարիերան և որպես մարզիչ աշխատել մանկապատանեկան մարզադպրոցում։
1995-1996 թվականներին եղել է «Տոբոլ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը, իսկ 1999-2000 թվականներին՝ մարզիչ։ 1995-1996 թվականներին եղել է երկրորդական «Տոբոլ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը, իսկ 1999-2000 թվականներին՝ մարզիչ։
2003—2006 թվականներին եղել է «Տոբոլի» մանկապատանեկան թիմի տնօրենը, իսկ 2007—2009 թվականներին՝ թիմի պետը։ 2010-ին եղել է «Տոբոլի» ղեկավարը[2]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Բալբաբյանը պարգևատրվել է Ղազախստանի «Աշխատանքի վետերան» (ղազ.՝ «Еңбек ардагері») մեդալով[3]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Балбабян Рафик Оганесович на http://footballfacts.ru».
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ Балбабян Рафик Оганесович(չաշխատող հղում)
- ↑ Рафик Балбабян —герой Труда https://www.sports.kz/news/rafik-balbabyan-geroy-truda
|